Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։
Խոսքը վերաբերում է Վահե Թավաքալյանին, Հայկ Ավագյանին, Վահե Եղիազարյանին, Արթուր Աբրահամյանին, Աշոտ Սահակյանին և Սուսան Բադոյանին։ Հարցը կքննարկվի ԿԸՀ նիստում հունիսի 6-ին՝ ժամը 00:15-ին։