Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:20 04-06-2026

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններ ներկայացրել են իրենց արտադրանքը

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռազմարդյունաբերության ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց գործունեությունը և արտադրական ուղղությունները։

Նրանց թվում են «Ֆերոն»-ը, «Արսենալ Արմենիա»-ն և «Techservice Project»-ը, որոնք զբաղվում են ռազմական նշանակության տարբեր արտադրատեսակների նախագծմամբ և արտադրությամբ։

«Ֆերոն»-ի գլխավոր ինժեների փոխանցմամբ՝ ընկերությունը շուրջ 5 տարի է գործում ոլորտում։ Սկզբնական շրջանում արտադրանքը սահմանափակ էր, իսկ ներկայում այն ներառում է մի քանի տասնյակ տարբեր տեսակի արտադրանք։

Նրա խոսքով՝ արտադրության մեջ ներառված են ականանետերի տարբեր տրամաչափեր՝ 60-ից մինչև 120 մմ, ինչպես նաև համապատասխան զինամթերք։

Նշվում է նաև, որ ընկերությունը զբաղվում է տարբեր տրամաչափի արկերի արտադրությամբ՝ ներառյալ 121, 152 և 155 մմ համակարգեր։

«Արսենալ Արմենիա»-ի ֆինանսական փոխտնօրենի խոսքով՝ ընկերությունը համագործակցում է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնագետների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել արտադրական կարողությունները և տեխնոլոգիական լուծումները։

«Techservice Project»-ի գլխավոր ինժեների փոխանցմամբ՝ ընկերությունը ներգրավված է տեխնիկական նախագծման և արտադրական գործընթացներում՝ ներառյալ տարբեր համակարգերի մշակումն ու փորձարկումը։

Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ վերջին տարիներին ոլորտում նկատվում է զարգացում, իսկ հիմնական նպատակն է տեղական արտադրության կարողությունների ընդլայնումը։

Նրանք նաև նշում են, որ արտադրական գործընթացները ձևավորվել են աստիճանաբար՝ մասնագետների ներգրավմամբ և փորձի կուտակմամբ։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը