Ըստ էության 3 ամիս առաջ - 21:30 04-06-2026

Ըստ էության․ Սահմանին 2 տարի կրակոց չկա, որովհետև ամեն ինչ սուսուփուս տալիս եք․ Սամվել Հակոբյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու, քարոզարշավի ընթացքի, Նիկոլ Փաշինյանի պահվածքի, առանցքային ուժերի ղեկավարներին ու արցախցիներին թիրախավորելու և վիրավորելու, Ռոբերտ Քոչարյանի անցողիկ շեմը չհաղթահարելու վերաբերյալ ՔՊ-ականների և ընդդիմադիր որոշ շրջանակների հակաքարոզչության, ընտրություններին ընդառաջ իրականացվող սոցիոլոգիական հարցումների, դրանց արդյունքների՝ իրականությունն արտացոլելու, Փաշինյանի՝ ընդդիմությանը պատերազմի կուսակցություն անվանելու, հանրությանը պատերազմով սպառնալու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանը, իմ պատկերացմամբ, արյունատենչ մարդ է։ Ի վերջո, «Մարտի 1»-ի սցենարիստն է, այս ազգային պառակտվածության գլխավոր հեղինակն է։ Այսինքն՝ ինքը սիրում է կոնֆլիկտային, ագրեսիվ, վատ վիճակ, որովհետև դրա մեջ ամենալավն է իրեն զգում։ Մենք պետք է ցույց տանք, որ խաղաղ, օրենքի շրջանակներում մեզ ի ցույց ենք դնելու իբրև մեր քվեի պաշտպաններ, բայց նաև շատ կոշտ մոտեցում ենք ունենալու թե՛ ինքնապաշտպանությունից սկսված, թե՛ առհասարակ մեր իրավունքներին տիրապետելու առումով, որովհետև մենք պահանջելու ենք արդարություն, և մենք պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Եթե ինքը չհեռացավ, դրանով հրահրում է բախումներ, խնդիրներ։ Մենք ուզում ենք անցնցում իշխանափոխություն, բայց պատրաստ ենք ամեն ինչի. ինչ էլ որ ինքը նախաձեռնի, մենք պատասխանելու ենք»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երկու տարի է՝ մատի փաթաթան է դարձրել այն պնդումը, թե սահմանին կրակոցներ չկան։ Սահմանին կրակոցներ չկան, որովհետև սուսուփուս, հանգիստ ամեն ինչ տալիս են։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին