Ըստ էության 1 ամիս առաջ - 21:30 26-05-2026

Ըստ էության․ Գերտերությունները հասկացել են՝ տարածաշրջանի գլխավոր խաղացողը լինելու է Վարդան Ղուկասյանը

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու, փաստաբան Լևոն Բաղդասարյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, ԴՕԿ կուսակցության ցուցակում ընդգրկվելու, ընտրություններից ակնկալիքների, Վարդան Ղուկասյանի անազատության մեջ գտնվելու, ԴՕԿ կուսակցության առաջնահերթությունների, ԿԸՀ-ի կողմից Վարդան Ղուկասյանին որպես պատգամավորության թեկնածու չգրանցելու, ակտիվ ու լարված նախընտրական քարոզարշավի, ԴՕԿ կուսակցության կողմից քարոզարշավ չանցկացնելու, Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրի ու վիճակի, ՔՊ-ի վերարտադրմանը խոչընդոտելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով ԴՕԿ կուսակցության անդամների կողմից քարոզարշավ չանցկացնելու հանգամանքի մասին՝ Բաղդասարյանը նշեց, որ իրենք դրա կարիքը չունեն։

«Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ԴՕԿ կուսակցությունը բակ գնալու կարիք չունի, այն էլ՝ այդ ֆորմատով, այդ լեզվամտածողությամբ։ Ավելին ասեմ՝ ես նաև արձանագրում եմ, որ երկուստեք՝ և՛ նախկինների, և՛ ներկաների՝ բակերում իրականացվող այդ «քարոզարշավ» կոչվածը կարող է էական ազդեցություն թողնել ընտրությունների լեգիտիմության վրա»,- ասաց նա։

Ըստ Բաղդասարյանի՝ գերտերությունները ընկալել ու հասկացել են, որ վաղվա տարածաշրջանի գլխավոր խաղացողը լինելու է Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից