copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:01 04-06-2026

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում

Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին, հայտնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։

Սրանից զատ, բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը