copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:39 03-06-2026

ԱՄՆ-ն Վրաստանից ազդանշան է ստացել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները. Ռուբիո

Վրաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներին ազդանշան է տվել երկկողմ հարաբերությունները բարելավելու իր ցանկության մասին և արդեն ստացել է պատասխան դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Նրանք որոշ քայլեր են ձեռնարկել, որոնք մեզ ցույց են տալիս, որ ցանկանում են բարելավել իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մենք նրանց ներկայացրել ենք, թե ինչ է պետք անել և ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար։ Մենք ստացել ենք որոշ դրական արձագանքներ, ուստի հույս ունենք տեսնել Վրաստանի դեպքում իրավիճակի փոփոխություն՝ համեմատած այսօրվա հետ»,- ասել է նա։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականին, այն բանից հետո, երբ Վրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Վրաստանի վարչապետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցրել է իր ռազմավարական գործընկերությունը հանրապետության հետ։

Նույնիսկ Դոնալդ Թրամփի ընտրությունից առաջ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման իրենց հույսերի մասին։ Վրացի առաջնորդները նաև բազմիցս հայտարարել են, որ ակնկալում են փոխադարձ քայլեր Միացյալ Նահանգներից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի