copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:18 03-06-2026

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «ԹՈՒՄՈ»

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի նորարարական ուսուցման միջավայրին, որը երիտասարդ սերնդին զինում է ժամանակակից ստեղծարար տեխնոլոգիաների կիրառական հմտություններով։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Հաջորդ սերնդի կրթման հարցում ԹՈՒՄՈ-ն ամերիկյան և հայկական նորամուծությունների գործնական համատեղման գերազանց օրինակ է»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում։