copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:22 03-06-2026

ՔԿՀ-ներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն

Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։

Ծառայությունից News.am-ին հայտնել են, որ ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։

Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը և, ամենակարևորը, կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։

Ամենից շատ դիտված