copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 22:17 02-06-2026

Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանին՝ ՌԴ տնտեսական ճնշումների պայմաններում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների պայմաններում։

Նրա խոսքով՝ Բրյուսելը դիտարկում է կարճաժամկետ աջակցությունը մեծացնելու հնարավորությունները, ինչպես նաև արագացնելու է տարածաշրջանային առևտրային և էներգետիկ կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքները։

Ամենից շատ դիտված