Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 օր առաջ - 17:44 02-06-2026

Վերաքննիչը անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու անդամների արդարացման վճիռը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։

Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,- նշել է նա։