copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 21:14 01-06-2026

Հայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը

2026 թվականի «Ոսկե գնդակի» 70-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին` Լոնդոնում։

Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կազմակերպչի պաշտոնական կայքում։

Նախկինում Փարիզում անցկացվող միջոցառումը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Այն պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալվի Լոնդոնում՝ ի հիշատակ France Football ամսագրի կողմից 1956 թվականին հիմնադրված այս հեղինակավոր մրցանակի առաջին դափնեկրի՝ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի։

«Բացի դրանից, հաշվի առնելով «Ոսկե գնդակի» 70-ամյակը՝ տրամաբանական է ժամանակակից լավագույն ֆուտբոլիստներին մեծարել հենց այն երկրի սրտում, որտեղ ծնունդ է առել ֆուտբոլը»,- նշվում է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։

2010-ից 2015 թվականներին միջոցառումն անցկացվում էր շվեյցարական Ցյուրիխում, քանի որ որպես համակազմակերպիչ հանդես էր գալիս հենց այդ քաղաքում տեղակայված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ): Իսկ 2019 թվականից ի վեր պարգևատրման արարողությունը ավանդաբար կազմակերպվում էր Փարիզի «Շատլե» թատրոնում։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025 թվականի մրցանակաբաշխության արդյունքներով «Ոսկե գնդակին» արժանացել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը