copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:24 01-06-2026

Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլը, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։