copy image url
Ներքին Միտք 6 օր առաջ - 10:16 31-05-2026

Ըստ միջազգային գնահատականների՝ Հայաստանում մոտ 560.000 մարդ տարրական սննդի խնդիր ունի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը կարող է շարունակել տեսարաններով կերակրել մեր ժողովրդին՝ շքերթ, եվրասամմիթ, համերգներ եւ փառատոններ։

Իսկ իրականությունն ավելի դաժան է։
Ըստ միջազգային գնահատականների Հայաստանի բնակչության 18%-ից ավել, մոտ 560 000 մարդ տարրկան սննդի խնդիր ունի։

560 000 մեր հայրենակիցներ թերսնվածության եւ սննդի անապահովության սանդղակում գտնվում են ճգնաժամի մեջ։

560 000 մարդու համար հանապազօրյա հացը լրջագույն խնդիր է։
Նիկոլական ռեժիմի ներքո Հայաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Բենինում, Նիգերիայում կամ Գամբիայում։

Նիկոլը ժողովրդին հացով կերակրելու փոխարեն ստերով եւ կեղծիքներով է սնում մարդկանց։
Ամեն անգամ տեսնելով պետբյուջեի հաշվին տռզած հերթական քպականի դեմքը, հիշեք, որ նրա «գործերը լավ» են, որովհետեւ 560 000 մարդ թերսնված է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը