copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:32 29-05-2026

Ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր․ Ռոբերտ Քոչարյանը՝ որդու ունեցվածքի մասին

Ես պաշտոնավարելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ։

Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ կասկածներ չկան, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահ չլիներ, իր որդին միլիոնատեր չէր լինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այդ վարույթն այսօր դատարանում է և մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Կոռուպցիա է, թե ոչ, այն որոշում է դատարանը, ընդունո՞ւմ եք չէ, որ դուք չեք, որ պետք է այդ գնահատականը տաք։

Մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100 տոկոսանոց փաստաթղթեր։ Այն թվերը, թե 200 մլն դոլարի հայց կա, բացարձակ սուտ է, ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամ է՝ բաժանած 4 ընտանիքի վրա, և եթե այս մեկը հիմնավորում ես, մյուսներն էլ են հիմնավորվում»,- ասել է Քոչարյանը և հավելել, որ գործող օրենքը համահունչ չէ եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին