copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:25 29-05-2026

Իսրայելը պետք է պատրաստ լինի հաջորդ պատերազմին, որը կլինի Թուրքիայի դեմ

Ջոնաթան Փոլարդը, որը 30 տարի ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում Իսրայելի օգտին լրտեսության համար հարցազրույց է տվել իսրայելական մամուլին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի դժվար կլինեն ու, ըստ այդմ, նշել է.

«Ակնհայտ է, որ մենք թուրքերի հետ այնքան հեշտ գործընթաց չենք ունենա, որքան իրանցիների հետ»։

Փոլադը նաև նշել է, որ Իսրայելը պետք է միշտ լինի ռազմական բարձր պատրաստվածության վիճակում։

«Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, որը, հավանաբար, կլինի Թուրքիայի և Եգիպտոսի դեմ: Փոթորիկ է գալիս: Դա կլինի մի գործընթաց, որը աշխարհը երբեք չի տեսել»,- նշել է նա:

Թուրքիային անդրադառնալով՝ նա նշել է, որ Անկարան ունի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակը և ընդգծելով նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի սահմանի երկայնքով օկուպացված տարածքներին և տարածաշրջանում իշխանության վակուումին՝ Փոլադը պնդել է, որ Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներին բացարձակապես չպետք է թույլատրվի վերականգնել վերահսկողությունը Սիրիայի հարավում։

Պնդելով, որ նման իրավիճակը Իսրայելի համար կնշանակի «թուրքեր մեր սահմանին», Փոլարդը Թուրքիան բնութագրել է որպես «բարդ սպառնալիք»։

Ջոնաթան Փոլարդը ձերբակալվել է 1984 թվականին՝ Իսրայելին ԱՄՆ ռազմական և հետախուզական խիստ գաղտնի փաստաթղթեր տրամադրելու համար։ ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման և նա 30 տարի անցկացրել է բանտում։ 2015 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո Փոլարդը բնակություն է հաստատել Իսրայելում և ստացել քաղաքացիություն։ Նա հայտնի է ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հետ իր սերտ կապերով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն