Թեհրանի Էնգելաբ հրապարակում, ի հիշատակ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, բարձրացված բռունցքի տեսքով հուշարձան են կանգնեցրել։
Դրա մասին հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը։
Քաղաքում տեղադրվել են նաև այս խորհրդանիշով պաստառներ, ինչպես նաև վահանակներ՝ Խամենեիի և ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված այլ ռազմական ու քաղաքական գործիչների դիմանկարներով։ Փողոցներում իրանական դրոշներ են բաժանում, մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց մեծ կուտակումներ են նկատվում։