Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 17:57 28-05-2026

Սևանի թերակղզու խաչմերուկում Toyota-ն հայտնվել է ստորգետնյա անցման աստիճանների վրա․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբանամասում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում