copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:42 27-05-2026

Արենի գյուղի տներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 27-ին, պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արենի բնակավայրում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանների և հրշեջների ժամանումը՝ նշված գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում գազաբալոնի պայթյունի հետևանքով առաջացած փլուզման հետևանքով «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։

Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում