copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:46 27-05-2026

Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան

Նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին

ՀՀ-ում իրականացվում է պիկապային արդարադատություն։

Իր դավաճանությունների քանակից Նիկոլ Փաշինյանն ուղեղի բորբոքում է ստացել։ Հիվանդագին մտքով, ստալինյան ռեպրեսիաներին համահունչ, սկսել է ոչ թե SMS-երով ապօրինի հրահանգներ իջեցնել իրավապահներին, այլ պիկապների վրայից է ասում, թե ում վրա ինչ գործ կարեն։

Նիկոլ Փաշինյանը, եթե դավաճաններ ու լրտեսներ է փնտրում, թող նայի հայելու մեջ, դավաճանին էլ կտեսնի, լրտեսին էլ կտեսնի, իր հիվանդ ուղեղում առաջացած ամենավերջին անբարոյականին էլ կտեսնի։

Նիկոլ Փաշինյա՛ն, ասում էիր` Արցախը թոկ էր Հայաստանի վզին, որ չէր թողնում շնչի։ Դու ոչ թե թոկ ես, այլ թարախապալար ես Հայաստանի վզին, որ չես թողնում հայ ժողովուրդը շնչի, Հայաստանն ապրի, և այդ թարախապալարը հունիսի 7-ին հայ ժողովուրդը կտրելու է։

Էն կանդալներն էլ, որ հրահանգել էիր անցկացնել Անդրանիկ Թևանյանի ձեռքերին, քո սարսափն են դառնալու։ Անդրանիկ Թևանյանը մնալու է քո կոկորդին։ Անդրանիկ Թևանյանի կալանավորումը դու չես մարսելու։ Հունիսի 7-ից հետո էդ կանդալները հայտնվելու են քո ձեռքերին, իսկ Անդրանիկ Թևանյանը՝ ազատության մեջ։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Անդրանիկ Թևանյանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ