copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:37 26-05-2026

Արարատ Միրզոյանը, ով գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք», պատմության մեջ մնալու է ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը. Մեսրոպ Առաքելյան

Լրագրողն արտգործնախարարին հարցնում է՝ Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրացնելո՞ւ եք գերիների հարցը, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«ԱԱԾնգլ գործակալ Արարատը 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո նեղացել, գնացել էր արձակուրդ, քանի որ իրեն պաշտոն բաժին չէր հասել։ Արտգործնախարար էր նշանակվելու Արմեն Գրիգորյանը, ում թեկնածությանը, սակայն, ռուսական կողմը դեմ էր։ Նիկոլ Փաշինյանը ստիպված ներկայացնում է նոր թեկնածու՝ Արարատ Միրզոյանին, ում նկատմամբ նույնպես ռուսները վերապահում են ունենում։ Եվ ահա, այն ժամանակվա Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, ում հետ Արարատը ուներ շատ ջերմ հարաբերություններ, երաշխավորում է Արարատին ռուսական կողմի համար, որից հետո Արարատը նշանակվում է նախարար։ Մեր բոլոր գերիները վերադառնալու են, իսկ Արարատը պատմության մեջ մնալու է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին