copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 09:58 25-05-2026

Չգնալով ընտրության՝ դուք Փաշինյանին եք աջակցում, նրա վարած քաղաքականությանն ու դրա հետևանքին. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ինչու՞ մարդկանց մի մասը չի գնում ընտրության: Կամ, ավելի շուտ՝ ո՞ր դեպքում չի գնում ընտրության: Այն դեպքում, երբ ապրում են այսպես ասած ստանդարտ իրավիճակում գտնվող երկրում, երբ չեն տեսնում էական փոփոխության անհրաժեշտություն:

Հայաստանի իրավիճակը բնորոշել ստանդարտ, նշանակում է լինել իրականությունից ամբողջապես կտրված: Հետեւաբար, այս դեպքում չի կարող գործել քաղաքացու ստանդարտ մոտեցումը: Ըստ այդմ, եթե մարդը չի գնում ընտրության այս «ոչ ստանդարտ» իրավիճակում, ուրեմն նա այդպիսով իր հավանությունն է տալիս այն իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանը:

Եվ դրա համար եմ ես պարբերաբար նշում. Եթե դուք պասիվ վարքագծով տալիս եք այդ հավանությունը, ուրեմն առնվազն եղեք ազնիվ եւ բաց տեքստով հայտարարեք, որ դուք աջակցում եք Փաշինյանին: Որովետեւ չգնալով ընտրության, դուք դարձյալ նրան եք աջակցում, այսինքն նրա վարած քաղաքականությանն ու դրա հետեւանքին, պարզապես անում եք դա պասիվ ձեւով: Ավելին, դա անում եք կեղծ «ալիբիով», թե իբր «ընտրություն չունեք»:

Ընտրություն կա միշտ, միշտ կա ընտրություն: Հետեւաբար այդ «ալիբին» կեղծ է, առավել եւս ներկայիս ոչ ստանդարտ վիճակում: Հետեւաբար, կամ գնացեք եւ կատարեք այդ ընտրությունը, կամ հրապարակավ ստանձնեք պատասխանատվություն այն քաղաքականության ու հետեւանքի համար, որ վարվում է ներկայումս:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը