copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:06 24-05-2026

Պապայի և ապերիկների նվերները. Լիլի Մորտոն ցույց է տվել հազարավոր դոլարներ արժեցող շքեղ նվերները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող ու էպատաժային դեմքերից մեկը՝ մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն, ով վերջերս է մայր դարձել սոցիալական հարթակների իր էջերում տպավորիչ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով այն շքեղ ու չափազանց թանկարժեք նվերները, որոնք ստացել է իր ընտանիքի անդամների կողմից։

Հոլովակում Լիլի Մորտոն մեծ խնամքով բացում է նորաձևության աշխարհի ամենացանկալի բրենդներից մեկի՝ ֆրանսիական պատմական Hermès տան հայտնի նարնջագույն տուփերը։ Մոդելին նվիրել են նորաձևության վերջին թրենդներին համապատասխանող և բացառիկ նրբաճաշակությամբ ընտրված աքսեսուարներ։


Աչքի է ընկել Hermès «Oran» սանդալները՝ նուրբ անանուխի երանգով: Կախված կաշվի տեսակից և մոդելի առանձնահատկությունից՝ նմանատիպ կոշիկների արժեքը պաշտոնական խանութներում սկսվում է 800 դոլարից և կարող է հասնել մինչև 1200-1500 դոլարի։

Հաջորդ նվերը նույն գունային գամմայի մեջ ընտրված, ոսկեգույն մետաղական դետալներով (Hardware) Hermès շքեղ կաշվե գոտին է: Hermès ապրանքանիշի օրիգինալ կանացի գոտիների (մասնավորապես՝ Kelly կամ Constance մոդելների) արժեքը պաշտոնական բուտիկներում և օնլայն հարթակներում տատանվում է 1050-1400դոլարի սահմաններում՝ կախված կաշվի տեսակից և չափսից։

Բացի վերոնշյալից, կադրում երևում է բրենդի ևս մի խոշոր տուփ, եթե այդտեղ թաքնված է բրենդի պայուսակներից որևէ մեկը, ապա նվերների ընդհանուր արժեքը կարող է հեշտությամբ գերազանցել 10.000-15.000դոլարի սահմանագիծը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում