Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:26 24-05-2026

Արտիստը ոչ ընտանիքինն է, ոչ կնոջը, ոչ էլ երեխաներինը. Հովհաննես Ազոյանի նախկին կինը առաջին անգամ խոսել է բաժանման իրական պատճառների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչ՝ դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանի և նրա նախկին կնոջ՝ դիզայներ, դիմահարդար Մերի Մարտիրոսյանի ամուսնալուծությունը տարիներ առաջ իսկական ցնցում էր երկրպագուների համար:

Զույգը, որը համարվում էր ամենաներդաշնակներից մեկը, երկար ժամանակ խուսափում էր բացահայտ խոսել անձնական կյանքի մանրամասների և բաժանման դրդապատճառների մասին: Սակայն տարիներ անց Մերի Մարտիրոսյանը հյուրընկալվել է «No ֆիլտր» հաղորդմանը, որտեղ առաջին անգամ անկեղծ ու բավականին բաց խոսել է իրենց ամուսնության, հանրային մարդու կողքին ապրելու բարդությունների և ի վերջո՝ ամուսնալուծության որոշման մասին:

Զրույցի ուշագրավ մանրամասներին հետևել է Oragir.News-ը:

Մերիի խոսքով՝ ամուսնության սկզբում ինքը լիովին գիտակցել է, թե ում հետ է կապում իր կյանքը, սակայն իրականությունն ավելի բարդ է գտնվել, քան սպասելիքները:

«Իրականում, երբ Հովհաննեսի հետ նոր էինք ծանոթացել, ճիշտ ասած՝ ես գիտակցելով եմ ամուսնացել իր հետ՝ իմանալով, որ նա արտիստ է, բեմի մարդ է, հանրային մարդ է, բայց լրջությունն ու ծանրությունը չէի պատկերացնում։ Այդ տարիների ընթացքում հասկացա, որ արտիստը ոչ ընտանիքինն է, ոչ կնոջինը և ոչ էլ երեխաներինը, ինքը բոլորինն է, և դրա հետ համակերպվելը տարիների ընթացքում դարձավ դժվար...»,- խոստովանել է Մերին:

Նա նաև հավելել է, որ իրավիճակն էլ ավելի է բարդացել բալիկների ծնվելուց հետո, երբ հայրիկի բացակայությունն ու զբաղվածությունը սկսել են ցավոտ զգալ նաև երեխաները: Ժամանակի ընթացքում փոխվել է նաև նրանց մտածելակերպն ու կյանքի հանդեպ ընկալումները:

Տարիների ընթացքում կուտակված ընտանեկան դժվարություններն ու արժեհամակարգային փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ամուսինները կայացրել են համատեղ, բայց կարևոր որոշում՝ բաժանվել և յուրաքանչյուրին հնարավորություն տալ շարունակելու իր սեփական ճանապարհը:

Չնայած անցած ցավոտ փուլին՝ Մերի Մարտիրոսյանն ընդգծել է, որ ամուսնալուծությունից տարիներ անց իրենց հաջողվել է հասնել ամենակարևորին՝ պահպանել բարձր ու քաղաքակիրթ հարաբերություններ:

Նրանք այսօր էլ հարգանքով են վերաբերվում միմյանց՝ առաջնահերթություն համարելով իրենց երեխաների հանգստությունն ու երջանկությունը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա