copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:33 23-05-2026

Արտակարգ դեպք՝ Աբովյանում. ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ հատվածից վիրավորը, ով Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են այստեղ ու սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին