copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:04 22-05-2026

Պապան փորիկի մեջ արդեն սաղ վիրահատել է. Լիլի Մորտոյի ամուսինն ու դուստրը զվարճանում են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ-ում բնակվող մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն Instagram-ի իր էջի «story» բաժնում շարունակում է ուրախացնել հետևորդներին նորածին դստեր՝ Ավրորայի մասնակցությամբ հոլովակներով։

Այս անգամ դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես է անցնում փոքրիկի և հայրիկի ժամանցը՝ ընդգծելով նրանց ջերմ կապը։

Հրապարակված տեսանյութերից մեկում փոքրիկ Ավրորան հայրիկի գրկում է, Լիլի Մորտոն չի կորցրել առիթը հումոր անելու և տեսանյութը մակագրել է. «Պապայի հետ նստած խմում ա»։

Մեկ այլ հրապարակմամբ Լիլին ավելի է զարգացրել բժշկական թեման՝ հաշվի առնելով իր ունեցած վիրահատությունների պատմությունը։

Ցուցադրելով դստերը՝ նա կատակել է, թե փոքրիկն արդեն հասցրել է տիրապետել բժշկական հմտություններին:

«Պապան փորիկի մեջ արդեն սաղ վիրահատել ա»,- ծիծաղելի գրառմամբ նշել է նորաթուխ մայրիկը։

Այս անմիջական ու հումորով լի հրապարակումները մեծ արձագանք են գտել Լիլիի հետևորդների շրջանում, ովքեր շտապել են նշել, որ փոքրիկ Ավրորան շատ ակտիվ ու հետաքրքրասեր բալիկ է մեծանում։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել