Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:45 22-05-2026

Բյուջեից փող չենք ծախսել, սա մեր նվերն է շրջանավարտներին. Ռուբեն Մխիթարյանը Գյումրիի համերգի մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շրջանավարտների տոնին ընդառաջ Գյումրիում տեղի է ունեցել «Հայաթ Փրոջեքթի» բացօդյա մեծ համերգը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ վերջին զանգը գյումրեցի շրջանավարտների համար վերածվում է իսկական տոնի։

Համերգի նախաձեռնողը պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է, ով նաև Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավարն է։

Նրա խոսքով՝ միջոցառման կազմակերպման համար համայնքային բյուջեից որևէ գումար չի ծախսվել։ «Բյուջեից փող չենք ծախսել, սա մեր նվերն է շրջանավարտներին»,–Oragir.News-ի հետ զրույցում նշել է Մխիթարյանը։

Նա ընդգծել է, որ համերգը կազմակերպվել է իր և ընկերների միջոցներով՝ ցանկանալով տոնական տրամադրություն պարգևել քաղաքի շրջանավարտներին և նրանց համար հիշարժան դարձնել դպրոցական կյանքի վերջին օրը։

Բացօթյա համերգին մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ և քաղաքի բնակիչներ։ Երեկոն ուղեկցվել է երաժշտական կատարումներով, տոնական մթնոլորտով և ուրախ տրամադրությամբ։

Մանրամասները` տեսանյութում։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել