copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:13 22-05-2026

Երաշխավորում եմ՝ իմ իշխանության օրոք ՀՀ-ում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հերքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների այն պնդումները, թե «Հայաստանի գործող իշխանությունը պարտավորություններ է ստանձնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ»։

«Սուտ է», - պնդեց Փաշինյանը։

Հարցին, թե երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը պատասխանեց.

«Այո, տալիս եմ երաշխիքներ։ Երաշխավորում եմ, և դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։

Այո, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Եվ դա այնքան ակնհայտ է։ Կրկին՝ սուտ է, և, այո, երաշխավորում եմ», - ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի