Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 23:36 21-05-2026

Խոսելուց առաջ մի փոքր մտածեք. Գոռ Վարդանյանը կոշտ է արձագանքել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հեռուստատեսային հարցազրույցներից մեկում հնչած միտքը վերածվել է հեռակա սկանդալի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի միջև։

«Զավզակներ» հաղորդման ընթացքում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայկական կինոարտադրությանը, կատակով կամ կիսալուրջ դիմել էր ռեժիսորին՝ ասելով․ «Խնդրում եմ Գոռ Վարդանյանին դադարեցնել ֆիլմեր նկարելը»:

Այս հայտարարությունն անպատասխան չի մնացել։ Գոռ Վարդանյանն իր սոցիալական էջերում հանդես է եկել կոշտ և քննադատական հակադարձմամբ՝ շեշտելով, որ ցավ է ապրում երկրի ներկայիս կառավարման համար։

«Խորը ցավ եմ ապրում, որ դուք եք այսօր մեր երկիրը ղեկավարում։ Խորհուրդ կտամ ձեզ, ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի փոքր մտածել, ապա նոր արտահայտել ձեր մտքերը»,- գրել է Գոռ Վարդանյանը։

Օգտատերերի շրջանում այս հեռակա բանավեճն արդեն ակտիվ քննարկումների տեղիք է տվել, որտեղ բախվում են կինոյի որակի և քաղաքական պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների սահմանների վերաբերյալ տեսակետները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ