copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:34 21-05-2026

Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող Lexus-ը

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, որտեղ հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նշված քաղաքացուն պատկանող ավտոմեքենան հրկիզում են ու նախորդ դեպքը մինչ այժմ մնացել է չբացահայտված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել