copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:45 20-05-2026

«Մայր Հայաստան»-ը հայց կներկայացնի զրպարտության և հաղորդում՝ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահման մասով

Հայտարարություն

Մայիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար հանձնեց Արցախը, պետական դավաճանության մեջ է մեղադրել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և ուղիղ ցուցում տվել իրավապահ մարմիններին՝ կատարել իր ապօրինի հրահանգը, այն է՝ քրեական գործ հարուցել և ընթացք տալ Թևանյանի մասով։ Սա «ՍՄՍ»-ով հրահանգներ տալուց հետո ապօրինի հրահանգներ իջեցնելու արդեն նոր մակարդակ է։

Հանրահավաքի հարթակից իրավապահներին անօրինական ցուցումներ են տրվում քաղաքական հակառակորդի դեմ, և կարող եք չկասկածել, որ այդ ցուցումները կատարվելու են։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով՝ զբաղեցնելով ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը։

Իրավական մասով «Մայր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը կապահովի՝ հայց ներկայացնելով զրպարտության և հաղորդում՝ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահման մասով։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտային և ապօրինի պահվածքը վկայում է այն մասին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ինքը պարտվում է, այդ իսկ պատճառով իր հիմնական ընդդիմախոսների դեմ դիմում է ռեպրեսիաների մեթոդին։

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում է՛լ ավելի ակտիվորեն պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության դեմ, արտահայտել իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը և վռնդել Նիկոլ Փաշինյանին։

«Մայր Հայաստան» կուսակցություն

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը