Ներքին 3 ամիս առաջ - 19:20 20-05-2026

Խաշլամա, մեղր, հալվա, թթվասեր. ինչպես է ուտում Փաշինյանը՝ առանց կողքիններին հյուրասիրելու (տեսանյութ)

Փաշինյանի քարոզարշավը կրկին ընդհատվեց լի սեղանով: Հյուրասիրությունը տեսնելով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ «լավ սոված է» ու, տարօրինակ և ոչ առողջ կերպով համադրելով ուտեստները, կերավ այն, ինչ դրված էր սեղանին՝ գառան խաշլամա, հալվա, թթվասեր ու մեղր:

Տեսանյութում երևում է, որ Փաշինյանն ուտում է մենակ, իսկ մյուսները՝ իր թիկնազորը, ՔՊ-ականները, կողքին կանգնած նայում են ու չեն ուտում: Փաշինյանն իր թիկնապահներին ու թիմակիցներին չի հյուրասիրում սեղանի բարիքներից:

Նույնը տեղի ունեցավ երեկ՝ Տաշիրում, երբ Փաշինյանին հրավիրեցին սուրճի ու մինչև սուրճը պատրաստ կլիներ, հյուրասիրեցին միրգ, խմորեղեն, քաղցրավենիք:

Հենց այդտեղ Փաշինյանը խոստովանեց, որ գայթակղությանը չի կարողանում դիմանալ: Կեռաս ուտելիս էլ ընդգծեց, որ կեռասի նուբարը Տաշիրում է անում: Ու մինչև Փաշինյանն օգտվում էր սեղանին դրված բարիքներից, ուտում խմորեղեն, ընթացքում՝ ելակ, հետո նորից խմորեղեն, սեղանին մոտեցավ նաև Ալեն Սիմոնյանն ու նստեց Փաշինյանի կողքին:

Հյուրասիրող կողմի ուշադրությունից, հավանաբար, վրիպել էր, որ սպասք դրված է միայն Փաշինյանի համար:

Ալեն Սիմոնյանը մի փոքր սպասելուց հետո ստիպված դանակ խնդրեց հյուրընկալներից, որպեսզի կարողանա մեկ կտոր խմորեղենը կիսել ու բաժանել ՔՊ-ականներից մեկի ու իր միջև:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը