copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:42 19-05-2026

Ընտրություններից առաջ ամերիկյան կողմն ակտիվացնում է Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի կառուցման հեռանկարի թեման

NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվելու է փորձագիտական հանդիպում՝ ԱՄՆ-ից հրավիրված ատոմային ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Մեր տեղեկություններով՝ հանդիպման առանցքում լինելու է Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորի (SMR) կառուցման հնարավորությունների և տեխնիկական հեռանկարների քննարկումը։ Ուշագրավ է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրության կարևոր որոշման առջև։

Հատկանշական է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը հստակեցնել և իրականացնել նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի վերջնական ընտրությունը։ Միևնույն ժամանակ, ծրագրի 75-րդ կետով նախատեսվում է ՀԱԷԿ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացում՝ 2026-2036 թվականների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանը դեռևս շարունակելու է օգտվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից։

Այդուհանդերձ, մեր աղբյուրի պնդմամբ՝ սպասվող ընտրություններից առաջ իշխող քաղաքական ուժը և ընտրություններին մասնակցող արևմտամետ ուժերը փորձելու են վերստին ակտիվորեն շահարկել այս թեման՝ շրջանառելով այն թեզը, թե Հայաստանն արդեն հակվում է ամերիկյան տարբերակի ընտրությանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել էին միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին «1,2,3 կոչվող համաձայնագրի» բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը: Վենսը հավաստիացրել էր, որ երբ փաստաթուղթն ամբողջությամբ հաստատվի, այն ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ