copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:24 19-05-2026

Մի կողմից ուսանողական կյանքը փորձում են քաղաքականացնել, մյուս կողմից քանդում են բուհական համակարգը. Մարուքյան

«Եթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն», - հայտարարել է Կարպիս Փաշոյանը։

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը շարունակվեց Ակադեմիական քաղաքի համար նախատեսված հարակից տարածքում։

«Մի կողմից ուսանողական կյանքը փորձում են քաղաքականացնել, մյուս կողմից քանդում են բուհական համակարգը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն առաջարկում է Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածք տեղափոխել պետական կառավարման մարմիններն ու նախարարությունները, իսկ բուհերը պահպանել իրենց ներկայիս տարածքներում։ Ըստ մեր առաջարկի՝ բուհական տարածքների հարակից հատվածները պետք է դառնան ոչ երթևեկելի, հետիոտնային և կանաչապատ գոտիներ, ինչի արդյունքում կնվազի աղմուկը, կբեռնաթափվի քաղաքը և կձևավորվի իրական ակադեմիական միջավայր։

Շուշան Ավագյանն էլ ընդգծեց․ «Այն իշխանությունները, որոնք անգամ Աջափնյակի մետրոյի կայարանը չեն կառուցել, խոսում են մինչև 2029 թվականը Ակադեմիական քաղաք կառուցելու մասին»։

Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել