copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 15:55 19-05-2026

Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև

Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Առաջնորդվելով այս փիլիսոփայությամբ՝ մենք տեղահանվածներին ապահովել ենք ապրելու պայմաններով։
Սակայն նրանց գլխավոր ցանկությունը, միևնույն է, տուն վերադառնալն էր։ Մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն էլ ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ»,-ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

Հաջիրը նշել է, որ այժմ հակամարտությունը ետեւում է մնացել, եւ Ադրբեջանը բախվել է նոր իրողությունների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ