copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:55 19-05-2026

Ռազմավարական գործընկերության փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը. Լիտվայի ԱԳ նախարար

Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան եղել են երբևէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։
Խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից՝ Բուդրիսը նշեց, որ ԵՄ վիզաների ազատականացումը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին։

«Հույս ունենք, որ կօգնենք Հայաստանին ավելի արագացնել այս ընթացքը, որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա տեղափոխվել և արդեն շատ քիչ սահմանափակումներով ձեր հասարակությունը կարողանա ճամփորդել ամբողջ ԵՄ-ում»,-ասաց նա։

Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ Լիտվան պատրաստ է իր լավագույն փորձով կիսվել մի շարք այլ ապագային միտված ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն։

Կեստուտիս Բուդրիսը նշեց նաև, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, ենթակառուցվածքները բացելով՝ ժողովրդի միջև կապերը կակտիվանան, անվտանգության մակարդակը կբարձրանա, որին արժանի եք բոլորդ այստեղ»,-հավելեց Բուդրիսը։

Հայաստանն ու Լիտվան մայիսի 19-ին Երևանում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին