copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:07 18-05-2026

Ընտրակաշառք չէ, նախընտրական խոստում է․ Իոաննիսյանը՝ վարորդական վկայականները վերականգնելու Փաշինյանի խոստման մասին

«Ընտրակաշառքը հստակ սահմանում ունի, սա ընտրակաշառք չի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հարբեցողության համար վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիներին վարորդականներ տալու հայտարարությանը։

Հիշեցնենք՝ քարոզարշավի 9-րդ օրը Փաշինյանը հանդիպեց վարորդական իրավունքից զրկված վարորդների հետ ու կոմպրոմիսի եկավ․ ընտրություններից առաջ նա առաջարկեց առանց քննության վարորդական իրավունքի վկայական շնորհել դրանից զրկված վարորդներին՝ առաջ բերելով մի քանի նախապայման։ Վարորդական իրավունքը ստանալու պահից սկսած՝ մինչև 1 տարի այդ վարորդները կունենան 6 բալ՝ 13-ի փոխարեն։

Իոաննիսյանը շեշտեց՝ սա ոչ թե ընտրակաշառք է, այլ նախընտրական խոստում։

«Իմ գնահատմամբ՝ սա ընտրակաշառք չի, սա նախընտրական խոստում է։ Մենք կարող ենք սրան լավ, վատ վերաբերվել, մենք ասելով՝ հասարակությունը, օրինապահ վարորդները, երթևեկության մասնակիցները, տարբեր ձև կարող ենք սրան վերաբերվել, բայց սա դասական նախընտրական խոստում է, և, հետևապես, ես դրան նաև կոռեկտ չեմ համարի գնահատական տալ, որովհետև գնահատական պիտի տան ընտրողները հունիսի 7-ի ընտրություններում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել