copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:01 18-05-2026

Լուրջ աղջիկ է մեծանում. Լիլի Մորտոն ցույց է տվել դստեր առաջին դժգոհությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորաթուխ մայրիկ Լիլի Մորտոն շարունակում է հետևորդներին պարբերաբար ցույց տալ իր և նորածին դստեր՝ Ավրորայի առօրյան։

Այսօր բլոգերն իր էջում հրապարակել է փոքրիկի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը։ Լիլիի հրապարակած հոլովակում փոքրիկ Ավրորան առաջին անգամ ճամփորդում է մեքենայով։

Դատելով տեսանյութից՝ նոր միջավայրն ու մեքենայի ընթացքը դեռևս այնքան էլ չեն տպավորել փոքրիկ գեղեցկուհուն։ Լիլին հումորով է մոտեցել դստեր լուրջ ու դժգոհ դեմքի արտահայտությանը և կադրերին կից գրել է. «Ավրորան առաջին անգամ նստել է մեքենա, ու դեմքից ակնհայտ երևում է, որ հեչ դուրը չի գալիս»։

Այս փոքրիկ ու անկեղծ հոլովակը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել Լիլի Մորտոյի երկրպագուների շրջանում։ Հետևորդները չեն դադարում հիանալ փոքրիկով՝ մեկնաբանություններում նշելով, որ Ավրորան նույնիսկ դժգոհ դեմքով չափազանց գեղեցիկ է։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում