copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 20:25 18-05-2026

Ըստ թուրք փորձագետների՝ Կիպրոսը վերածվում է Թուրքիայի դեմ ռազմական հենակետի

Միջազգային հարաբերությունների փորձագետ Մեհմեթ Հասգյուլերը, ով մասնագիտացած է Կիպրոսցի թուրքերի խնդիրներով հայտնել է, որ Իսրայելը 2500 զինվոր է տեղակայել Կիպրոսում։

Նա պնդում է, որ նման ռազմական ակտիվության աճը Կիպրոսում վերաձևավորում է տարածաշրջանի հավասարակշռությունը։ Հասգյուլերը պնդում է, այդ զինվորները տեղակայվել են «Արագ արձագանքման ուժեր» անվան տակ ու ըստ նրա՝ դա խաթարում է առկա ստատուս քվոն։

Վերջինս նաև նշում է, որ արևմտյան երկրները, Կիպրոսը ներառելով Եվրամիության մեջ, կիպրական խնդիրը «եվրոպականացնում են»։ Հասգյուլերը հավելել է, որ Իսրայելը վերջերս ներգրավվել է այդ գործընթացում ու որոշակի իմաստով Կիպրոսն այժմ սկսել է իսրայելականացվել։

Թուրքիայի ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի հիմնադիր Ջիհաթ Յայջըն էլ նշել է, որ Կիպրոսի վարչակազմի կողմից Իսրայելի հետ զարգացրած հարաբերությունները թիրախավորում են Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Ըստ նրա՝ փաստացի Կիպրոսը վերածվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի դեմ ուղղված ռազմական հենակետի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը