copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:07 17-05-2026

PR-ի առողջապահություն. մարդ է մահացել, բայց պետական կառույցի պաշտոնական լեզվում դա վերածվել է սառը ձևակերպման

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

PR-ի առողջապահություն

Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, ըստ ամենայնի, չափազանց ծանր էր տարել Գագիկ Ծառուկյանի կողմից առողջապահության ոլորտի վերաբերյալ հնչեցված քննադատությունը։

Սակայն այստեղ առանցքայինը նախարարի արձագանքը չէ (մանավանդ որ դա, անշուշտ, Փաշինյանի հերթական SMS-ի հետևանք էր), այլ այն իրողությունը, որ հասարակությունը վաղուց արդեն սեփական մաշկի վրա զգում է առողջապահական համակարգի խայտառակ վիճակը։

Այս ամենի ֆոնին այսօր հանրությանը ցնցեց Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը, որտեղ մարդու մահվան մասին օգտագործվել էր անմարդկային ձևակերպում՝ «ինքնավնասման ավարտուն գործողություն»։

Սա պարզապես անհաջող ձևակերպում չէ։ Սա պետական համակարգի մտածողության և արժեհամակարգի արտացոլումն է։

Մարդ է մահացել։ Ընտանիք է կործանվել։ Ծանր ողբերգություն է տեղի ունեցել։ Բայց պետական կառույցի պաշտոնական լեզվում այդ ամենը վերածվել է սառը, մեխանիկական և գրեթե անզգայուն ձևակերպման։ Սա արդեն բարոյական և արժեքային խոր ճգնաժամի մասին է խոսում։
Առողջապահությունը նախ և առաջ մարդն է՝ իր ցավով, վախով, արժանապատվությամբ և կյանքի իրավունքի համար պայքարով։

Սակայն ձեր համար, սա ընդամենը ինքնագովազդով զբաղվելն է, ոչ թե իրական խնդիրների լուծումը, քննադատությունը լսելու և խնդիրները լուծելու փոխարեն՝ նեղանալն ու հերթական տեղեկատվական աղմուկով հանրության ուշադրությունը շեղելն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ