Ուղիղ եթեր
Ըստ էության 3 շաբաթ առաջ - 21:30 15-05-2026

Ըստ էության․ Փաշինյանը վախկոտ է, փախչում է ԱԺԲ աջակիցների հետ դեմառդեմ հանդիպումից. Արմինե Սախոյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ կուսակցության պատգամավորության թեկնածու Արմինե Սախոյանին։

Նրա հետ խոսել ենք առաջիկա ընտրություններին, դրանց մասնակցելու որոշման, ընտրություններից ակնկալիքների, նախընտրական քարոզարշավի, դրա ժամանակ ատելության խոսքի տարածման, դրա վերաբերյալ ՄԻՊ հայտարարության, հնարավոր համագործակցությունների ու դրանց բացառվելու, ընդդիմության շրջանում պառակտվածությունների, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, դրա շրջանակներում հնչած հայտարարությունների, ընտրությունների վրա հնարավոր ազդեցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այսպես կոչված խաղաղություն, դա այսպես կոչված խաղաղություն է, իրականում չկա խաղաղություն սա ժամանակավոր զինադադար է, մյուս ուժերը ներկայացնում են սոցիալական հիմնականում ծրագրեր: Ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացնում է ազգային գաղափարներ և ոչ միայն ներկայացնում է այդ գաղափար գաղափարները, այլ նաև տալիս է գաղափարների լուծումը: Պետությունը կառուցվում է գաղափարների վրա: Եթե կա գաղափար, կա պետության կառուցում: Իսկ մնացած հարցերը թե' քաղաքական, թե' արտաքին քաղաքական, թե' սոցիալական լուծվում են գաղափարների վրա: Մեր գաղափարները ազգային են: Մենք ազգային շահ հետապնդող ուժ ենք և այլընտրանք և մեր ներկայությունը պարտադիր անհրաժեշտություն է Ազգային ժողովում, որովհետև մենք նոր որակ ենք բերելու։ Մենք պարզապես չենք եկել, որ այս մասնակցենք այս ընտրություններին, մենք ճանապարհ ենք անցել մենք»,- ասաց նա։ Սախոյանը շեշտում է` ԱԺԲ-ն ցանկանում է պայքարը հրապարակներից տեղափոխել ԱԺ։

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան