Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:39 15-05-2026

Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Չալաբյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հովհաննես Իշխանյանի և Սուրեն Բելյանի «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմին՝ նշելով, որ դրա ստեղծման գաղափարը ծնվել է «ՀայաՔվե»-ի ներսում քննարկումների արդյունքում։

Չալաբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը ձևավորվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզի շրջանակում սկսել է միջազգային հարթակներում համաժողովներ կազմակերպել։

«Երբ հերթական տեղեկությունը ստացանք, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով միջազգային կոնֆերանսներ է կազմակերպում «Արևմտյան Ադրբեջանի» թեզի շուրջ, հասկացանք, որ նրանք այս հարցը բարձրացրել են պետական քաղաքականության մակարդակի։ Այդ ժամանակ առաջացավ գաղափարը մարդկանց բացատրել՝ ինչ է նշանակում ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանի տարածքում, ինչ է նշանակում նրանց հետ համակեցությունը»,- ասաց նա։

Չալաբյանի խոսքով՝ անկախությունից ի վեր Հայաստանի հասարակության մեծ մասը, հատկապես երիտասարդ սերունդը, այլևս չունի ադրբեջանցիների հետ համակեցության փորձ, ինչի հետևանքով ձևավորվել են որոշ պատկերացումներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը։

«Մեր երիտասարդ սերունդը, նույնիսկ միջին սերունդը, չի հիշում՝ ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ համակեցությունը։ Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում, հիմա էլ կկարողանանք։ Բայց մարդիկ, որոնք ապրել են նույն բնակավայրերում, այդ փորձառությունը լրիվ այլ լույսի ներքո են ներկայացնում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ֆիլմի նպատակը եղել է հարթակ տրամադրել այն ընտանիքներին, որոնք անձամբ են ապրել այդ փորձառության միջով և կարող են պատմել իրենց պատմությունները։

«Մենք ուզում էինք այդ մարդկանց հնարավորություն տալ խոսելու իրենց փորձառության մասին՝ ինչ է նշանակել համատեղ կյանքը, ինչ ողբերգությունների միջով են անցել։ Սա իրական ընտանիքների, իրական պատմությունների մասին ֆիլմ է»,- ընդգծեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում