copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:27 14-05-2026

Դավաճանություններ և սեփական ուժերի հանդեպ հավատ․ Լիանա Վանոյանն անկեղծության պոռթկում է ունեցել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Լիանա Վանոյանը ով հայտնի է իր անմիջականությամբ և հումորով, այս անգամ հանդես է եկել բավականին լուրջ ու հուզիչ հայտարարությամբ։ Լիանան որոշել է անկեղծանալ հետևորդների հետ՝ խոսելով իր կյանքի դժվարին փուլերի և հուսահատությունը հաղթահարելու մասին։

Լիանան խոստովանել է, որ իր կյանքը միշտ չէ, որ եղել է այնպիսին, ինչպիսին տեսնում են շատերը։

Նա բացահայտել է, որ անցել է դառը փորձությունների միջով. «Ես դավաճանվել եմ, խաբվել եմ…»,- նշել է դերասանուհին՝ շեշտելով, որ ոչ ոք ապահովագրված չէ հիասթափություններից։

Անդրադառնալով սոցիալական ցանցերի ազդեցությանը՝ Լիանան հորդորել է չխաբվել այնտեղ տիրող շքեղ ու անթերի թվացող կյանքով։ Ըստ նրա՝ ինստագրամյան իդեալական պատկերները հաճախ հեռու են իրականությունից, և պետք չէ սեփական կյանքը համեմատել ուրիշների ցուցադրական երջանկության հետ։

Դերասանուհու հիմնական ուղերձն ուղղված էր նրանց, ովքեր այս պահին գտնվում են ծանր հոգեվիճակում։

Նա կոչ է արել. չհուսահատվել կյանքի ոչ մի պարագայում, հավատալ սեփական ուժերին քանի որ յուրաքանչյուր ոք ունի ներքին ռեսուրս՝ ցանկացած իրավիճակից դուրս գալու համար։ Լիանա Վանոյանի այս անկեղծությունը մեծ արձագանք է գտել համացանցում. հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան՝ իրական լինելու և շատերին ուժ տալու համար։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում