copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:12 14-05-2026

Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող Mercedes-Maybach-ը

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված