copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 13:49 14-05-2026

«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի uպանnւթյունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ հետախուզական վարչության կողմից. ՌԴ ՔԿ

«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ հետախուզական վարչության կողմից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։

«Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի մարտին, Ուկրաինայի ՈւԱԾ-ի և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների թվից չպարզված անձինք Մոսկվայի տարածքում ահաբեկչական ակտ իրականացնելու ծրագիր են մշակել։ Որպես ոտնձգության թիրախ ընտրվել է հասարակական գործիչ Արմեն Սարգսյանը, ով հանդես էր գալիս 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանցագործությունը կատարելու համար ձևավորվել է խումբ, որի կազմում ընդգրկվել են Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և այլ անձինք։ Հանցակիցները հետևել են տուժողին, ուսումնասիրել նրա երթուղիներն ու պահպանությունը, ինչպես նաև տեսանկարահանումներ իրականացրել։

Մանուկյանն ապահովել է МОН-50 ականի և այլ բաղադրիչների հիման վրա պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի փոխադրումն ու պահպանումը։ 2025 թվականի փետրվարի 3-ին Մաթևոսյանը հայտնել է տուժողի մոտենալու մասին, ինչից հետո հանցակիցը հեռակառավարմամբ գործի է դրել պայթուցիկ սարքը։

«Պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը և հանցագործության կատարող Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են։ Առողջությանը ծանր վնաս է հասցվել երկու տուժողի, ևս մեկին՝ միջին ծանրության վնաս։ Բացի այդ, զգալի գույքային վնաս է հասցվել բնակելի համալիրի կառավարող ընկերությանը»,- հավելել են ՔԿ-ում։

2025 թվականի փետրվարի 3-ի առավոտյան Ավիացիոն փողոցում գտնվող «Ալիե պարուսա» բնակելի համալիրում գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը տեղադրված էր բարձրահարկ շենքի վերելակային սրահում։ Սկզբնապես հաղորդվում էր մեկ զոհի մասին, ևս չորսին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոցներ։ Ինչպես հետագայում ճշտել էր Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչությունը, տուժածներից մեկը մահացել է բժշկական հաստատությունում։ Նա Դոնբասում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն էր։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտը։

Հարուցվել է քրեական գործ «Հանցագործության նախապատրաստում և հանցափորձ», «Սպանություն» և «Պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի