copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:30 12-05-2026

Պեդոֆիլին՝ ամիսների ընթացքում, իսկ իշխող ուժի թանին թթու ասողին ժամերի ընթացքում են ձերբակալում

«Ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածության հետապնդումների նոր չափաբաժիններ՝ արդեն պայմանավորված նոր ընտրություններով»,-ավտոլայվի ընթացքում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հակակառուպցիոն կոմիտեն դարձել է իշխող քաղաքական ուժի շտաբերից մեկը, և գաղտնալսումներ են տարածում՝ չթաքցնելով, որ ընդդիմադիր ուժերից առնվազը մեկը՝ «Ուժեղ Հայաստանը» ամբողջությամբ գաղտնալսվում է, նաև՝ եվրոպական միջոցներով։

Մելիքյանը անդրադարձավ այսօր ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանին։

Փաստաբանը նշեց, որ անհամաչափ ուժի կիրառմամբ ծեր մոր և հղի կնոջ աչքի առաջ ձերբակալել են Արտակին։

Փաստաբանը նշեց, որ լսել է բլոգերի եթերը, որի համար ձրբակալվել է և, որը հիմք չէ ձերբակալման համար։ Նշելով, որ Բլոգերի եթերից հետո շատ արագ եկել և ձերբակալել են, այն դեպքում, երբ վեդեցի մանկապիղծներին ամիսներով չեն կալանավորում։

«Պեդոֆիլին ամիսների ընթացքում, իշխող ուժի թանին թթու են ասեմ,՝ ժամերի ընթացքում ձերբակալում են»,- նկատեց Մելիքյանը և հայտարարեց որ ինը և 5 իրավապաշտպանները պատրաստ են աջակցել ձերբակալված բլոգերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը