Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 12-05-2026

Արհեստական բանականության նախարարությո՞ւն․ աբսուրդի երկրում ենք ապրում․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանն ունենալու է Արհեստական բանականության նախարարություն: «Արհեստական բանականության նախարարություն ենք ունենալու...հաջորդը կլինի Արհեստական բանականության աշխատանքային իրավունքները պաշտպանելու նախարարությունը»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ Հայաստանում արհեստական բանականության նախարարություն ստեղծվի»։

Հարցվածների մի մասը նշեց՝ չի ցանկանում, որ նման նախարարություն ստեղծվի, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չէ, շատ են բթանում մարդիկ։ Օրինակ՝ իմ էրեխեքին ես արգելում եմ ChatGPT-ից ու այլ բաներից օգտվել»,- պատասխանեց քաղաքացիներրից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք չէ ավելորդ վարչական ծախս առաջացնել։ «Բարձր տեխնոլոգիաների նախարարությունն արդեն գոյություն ունի և կարելի է ինտեգրել և ավելորդ վարչական ծախս չառաջացնել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց՝ ավելի լավ է իրենց մեջ հայրենասիրություն սերմանեն։ «Կեղծավորներին ինձնից հեռու, ես մեծ մարդ եմ, կարող ա աչքերս փակեմ, բերանս «մխտառ» բացեմ։ Թող հայրենասիրություն իրանց մեջ սերմանեն, Հայաստան չկորցնեն»,- ասաց նա։

«Նախարարություն չէ, բայց նման կազմակերպություն թող լինի․․․աբսուրդի երկրում ենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը