copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:24 12-05-2026

Երևանում 34-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 2 քաղաքացու

Մայիսի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխել երկու քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորներից մեկը Երևանի բնակիչ 40-ամյա Էդգար Զ․-ն է՝ «ձախ կզակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Յ․-ն է՝ «ձախ թուլակողի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված վնասվածքը ստացել են անհայտ անձի կողմից Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Հարութ Ա․-ն, ով ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակին նմանվող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Յ․-ին և Էդգար Զ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը