Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 11:03 12-05-2026

ՓԾ տնօրենն աշխատանքային այցով Տավուշում է

Մայիսի 7-ից 8-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում։

Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության խմբերի անձնակազմերի հետ, ծանոթացել ստորաբաժանումների պատրաստվածությանը, տեխնիկական հագեցվածությանն ու առկա խնդիրներին։

Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր։

Ընդգծվել է հատուկ օբյեկտների պահպանության կարևորությունը՝ որպես հանրային անվտանգության ապահովման և հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման կարևոր բաղադրիչ։

Երկօրյա այցի ընթացքում Արամ Ղազարյանը Տավուշի մարզում այցելել է նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, ծառայության կազմակերպմանը։

Արամ Ղազարյանը անդրադառնալով Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին՝ հանձնարարել է ուշադրություն դարձնել հատկապես հատուկ տեխնիկական ուսումնավարժությունների ու վերապատրաստման դասընթացների պատշաճ կազմակերպմանը։
Փրկարար ծառայության տնօրենն անդրադառնալով ծառայողների ատեստավորման գործընթացին՝ ընդգծել է, որ մասնագիտական կարողությունների զարգացման և ծառայության արդյունավետության բարձրացման տեսանկյունից ատեստավորումն առանձնապես կարևոր է։ Նա հորդորել է ակտիվորեն մասնակցել ատեստավորմանը՝ նշելով, որ այն հնարավորություն է ոչ միայն կատարելագործելու մասնագիտական հմտությունները, այլև բարելավելու սոցիալական երաշխիքները։

Քննարկվել են նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր։

Մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ընդգծվել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների զարգացումը, արձագանքման ժամանակի կրճատումը, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։

Ընդգծվել է անձնակազմի պատասխանատու աշխատանքի, փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։

Փրկարար ծառայության տնօրենը մարզային վարչության ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել