copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:44 10-05-2026

Ուժեղ պետության հիմքում արդարությունն ու օրենքի գերակայությունն են. կարևոր է թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ սյունեցիների պայքարի ոգուն և այն կամքին, որով Սյունիքը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայաստանի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում։

Նա խոսեց նաև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին՝ նշելով, որ քաղաքական գործընթացներում անթույլատրելի են ընտրովի մոտեցումներն ու ճնշումները։

Վարդևանյանը կարևորեց նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում արդարությունն ու օրենքի գերակայությունն են։

Արամ Վարդևանյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի գործունեությանն ու վաստակին՝ նշելով, որ նրա անունը տարիներ շարունակ կապվել է բարեկեցության, աշխատատեղերի ստեղծման, լայնածավալ բարեգործության և ազգային արժեքների պահպանման հետ։

«Հետապնդումներ տեսել է նաև Գորիսը, բայց դա երբեք չի կոտրել մարդկանց կամքը և այսօր էլ ազդեցություն չի ունենալու ժողովրդի ընտրության վրա։ Մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, որտեղ կլինի իրավունքի գերակայություն, արդարություն և արժանապատիվ կյանք յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց նա։

Ելույթն անցավ բուռն արձագանքների ու աջակցող կոչերի մթնոլորտում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին