copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:03 10-05-2026

«Mercedes»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։30-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից և հայտնվել գետի մյուս ափին, ում օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված